National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.12.2019
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 31

Դեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորները քննարկել են ԱԺ մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Ջանիբեկ Հայրապետյանի հեղինակած «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ու «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Քվեարկությամբ մերժվել են վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունների՝ ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելը:

Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի՝ առաջարկվում է օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել նոր կետով, այն է՝ «օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, ովքեր սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առեւտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային եւ ձմեռային ժամանակաշրջանում»: 
  
Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:

Բանախոսի տեղեկացմամբ՝ նախաձեռնության նպատակն է զարգացնել ավիացիոն շուկան, մասնավորապես խթանել նոր ուղղություններ: Նախատեսվում է, որ ուղեւորահոսքը միայն առաջին տարվա ընթացքում կաճի մոտավորապես 300 հազար ուղեւորով: Տաթեւիկ Ռեւազյանի խոսքով՝ առաջիկայում շուկա մուտք կգործի տեղական ավիաընկերություն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կարեւորել նախագծի ընդունումը:

Հաջորդիվ քննարկվել է «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը:

 ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի ընդունումը բխում է ԵԱՏՄ  պայմանագրի 6-րդ եւ 7-րդ  հոդվածներից, որոնցով նախատեսվում է, որ Միությունը  պետք է արտաքին տնտեսական գործունեություն ծավալի՝ մասնավորապես համաձայնագրեր  կնքելով  առանձին պետությունների, ինտեգրացիոն միավորումների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրով հստակ կանոնակարգվում է պայմանագրերի   կնքման ողջ ընթացակարգը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ  Սանդիկովը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ  2018 թվականի  մայիսի   14-ին ստորագրված համաձայնագիրը  բխում է անդամ պետությունների շահերից:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ  քննարկման է ներկայացրել  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս  Սիմոնյանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը եւ միջազգային պարտավորությունների կատարումը: Նախատեսվում է ստեղծել միասնական տեղեկատվական շտեմարան, որը տեղեկություններ կներառի պետության կողմից տրամադրված եւ տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի եւ այլ տվյալների վերաբերյալ:

 ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արկադի Խաչատրյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որում կատարված լրամշակումները ներկայացրել է  ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Եղիշե Սողոմոնյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական  հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դրական տեսակետը ներկայացրել է Մանե Թանդիլյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ եղել են բազմակողմանի ինչպես նաեւ աշխատանքային քննարկումներ: Նա նշել է, որ օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Պետական սահմանի մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական աջակցությամբ ձեվավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին», օրենքների նախագծերը, ինչպես նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Վերոնշյալ օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ? խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է  «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախագծից հանվել է պատգամավորների կողմից խնդրահարույց համարվող այն դրույթը, որով առաջարկվում էր թույլատրել առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրվող դեղատոմսով իրացվող դեղերի մասին հանրային իրազեկումը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Նազելի Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանի խոսքով՝ դատական կարգադրիչներին կոչման համար հավելավճարներ նախատեսված չեն: Այսպիսով խախտվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքները, որոնք ի չիք են դարձնում Դատական կարգադրիչների ծառայությունում կոչումը՝ որպես բարոյահոգեբանական եւ նյութական խթան ծառայելու կարեւորագույն հանգամանքը:

Ուստի, ըստ զեկուցողի, առաջարկվում է  օրենքի 4-րդ հոդվածի առաջին նախադասության մեջ «հարկադիր կատարողներին» բառերից հետո ավելացնել «դատական կարգադրիչներին» բառերը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լուսինե Բադալյանը:

Կառավարության բացասական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: Նա մասնավորապես նշել է, որ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքները չեն բովանդակում կոչման կամ դասային աստիճանի համար հավելավճարներ վճարելու վերաբերյալ դրույթներ, ինչպես նաեւ քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին կոչումների համար հավելավճար նախատեսված չէ:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 4-ին:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am